Կստեղծվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ

Հայաստանի կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի փոխարեն։ Ֆոնդի գործառույթները կլինեն հնարավոր խոշոր ներդրողներին խորհրդատվություն և աջակցություն տրամադրելը, ինչի շնորհիվ Հայաստանում կավելանան ներդրումները։

Կառավարության ապրիլի 18-ի նիստին այս մասին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, որը ներկայացնում էր համապատասխան որոշման նախագիծը։ Նախարարի առաջարկը կառավարության նիստում միաձայն ընդունվեց։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել