Հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է. Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին՝ հավելելով, որ ունի լռելու պարտավորություն, հաղորդում է Արմենպրես գործակալությունը։

«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, ու ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել: Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- ասել է Սանասարյանը՝ կառավարությունում պատասխանելով իրեն գործում որպես կասկածյալ ներառելու վերաբերյալ լրագրողների հարցերին:

Ավելին՝

Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրեն քրեական գործով կասկածյալ ներգրավելու լուրերին

Մեկնաբանել