Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրառում է արել Ֆեյսբուքում․ 

«Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։

Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։

Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Դավիթ Սանասարյանը։

Երեկ հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Վերջինս հայտարարել է, որ իր դեմ «իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի»։