Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում

Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Ղազախստանում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում․ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք գտնվում են մշտական կապի մեջ։ Մայիսի 29-ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվելու է Ղազախստանում»,- ասել է Մատվիենկոն։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ին նույն միջոցառումն անցկացվելու է Երևանում, և երկու երկրների առաջնորդները մեկ անգամ ևս հանդիպելու հնարավորություն կունենան։ 

Ապրիլի 30-ին, ըստ Դաշնության խորհրդի նախագահի, աշխատանքային այցով Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա կմասնակցի ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։