Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա․ վարչապետ

Հայաստանի բանկային համակարգում 24 տոկոսից ավելի վարկ գոյություն չունի, ավելի բարձր տոկոսով վարկեր կան այլ կազմակերպոթյոնննեում․ ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին։

«Մոտ 10-15 հազար մարդ օգտվել է տույժ-տուգանքներից ազատվելու հնարավորությունից»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այստեղ կա քաղաքացու ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու հարց։ Նա հայտնեց, որ Հայաստանում ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային պարտավորություններ, որոնց 80 տոկոսի համար դրանց կատարումը դժվար է։ Նա մատնանշեց այն խնդիրը, երբ հարազատների միջև խնդիրներ են լինում՝ կապված միմյանց համար վարկային երաշխավոր դառնալու հետ։

Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանում Ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա և հավելեց, որ պետությունը կայանում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է իր արած արարքի համար։

Մեկնաբանել