Ազգային ժողովը ապրիլի 22-ին փակ գաղտնի քվեարկությամբ Գեղամ Գևորգյանին ընտրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։
Քվեարկությանը մասնակցել էին 132 պատագամավորներից 121-ը։ Գևորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 95, դեմ՝ 26 հոգի։
Նախքան այս ընտրությունը, Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարն էր։
Սաթենիկ Հակոբյան