Ղարաբաղյան հակամարտության և խաղաղության շուրջ. զրույց Մարիա Կարապետյանի հետ

Մարիա Կարապետյանը տարիներ շարունակ զբաղվել է հայ-ադրբեջանական երկխոսության նախագծերով: Մեկ տարի առաջ «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից էր, իսկ հեղափոխության հաղթանակից հետո ընտրվեց ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Կարապետյանը անդրադառնում է ԼՂ հակամարտությանն ու խաղաղության հեռանկարներին: Պատգամավորը կարծում է, որ այսօր վաղաժամ է խոսել հակամարտության կարգավորման մասին: Նրա խոսքով՝ այսօր պետք է վերականգնել երկխոսությունը հայկական, արցախյան և ադրբեջանական հանրությունների միջև՝ ներառելով բազմաթիվ շերտեր՝ սահմաններում բնակվող գյուղացիներ, ակադեմիականներ, լրագրողներ, քաղաքագետներ, փորձագետներ, կանայք: