2018-ի ապրիլի 13-ից Երևանում սկսվեցին զանգվածային անհնազանդության ցույցեր։ Դրանք շարունակվեցին մինչև մայիսի 8-ը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է Թավշյա հեղափոխական օրերի ժամանակագրությունը։
Թավշյա հեղափոխություն. ապրիլի 23
-
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Միրզոյանը շնորհավորել է Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
-
Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է Ալիևին քննադատող գրառումից հետո
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանցի ակտիվիստ Ամրահ Թահմազովը խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։ Այլ ակտիվիստներ պնդում են, որ նրա ձերբակալությունը կապված է սոցիալական ցանցերում մի գրառման հետ, որն անձամբ վերաբերել է Ադրբեջանի նախագահին։ Թահմազովը ձերբակալվել էր մայիսի 27-ին, սակայն նրա ձերբակալությունը հանրությանը հայտնի դարձավ միայն հունիսի 6-ին: Համաձայն սոցցանցերում այլ ակտիվիստների հրապարակումների՝ Թահմազովի ձերբակալությունը կապված է մայիսի 16-ին նրա ֆեյսբուքյան գրառման հետ, որը նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր անում ազատ արձակել Ալիզամին Սալաևին։ Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Սալաևը կալանավորվել է փետրվարի 7-ին, իսկ մայիսի 22-ին դատապարտվել չորս տարվա ազատազրկման: «Ամոթ քեզ, Իլհամ Ալիև։ […]
-
Երեխաների «դժվար» հարցերը․ «Կրթության տապան»
«Չե՞ս ասի, մեր հարևանը ի՞նչ էր ուզում անել սև մեքենայի վարորդի մոր հետ, երբ այդ վարորդը խփեց նրա մեքենային»։ Երեխաները կարող են մեզ անակնկալի բերել իրենց այսպիսի հարցերով։ Պատահում է, երբ չգիտենք՝ ինչ պատասխանել։ Դիտեք այս հաղորդումը, որ ոչ միայն չկաշկանդվեք երեխաների «դժվար» հարցերից, այլև անգամ սպասեք դրանց»։
-
«Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը լավ բանի չեն հանգեցրել»․ Զախարովա
«Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, որոնք հատկապես արագացված ռեժիմով են առաջ մղվում, երբևէ ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությանը։ «Հարցեր են առաջացնում, թե ինչով է պայմանավորված նրանց հանկարծակի մեծ ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Նախկինում, առաջին հերթին ԵՄ-ի կողմից, հարավկովկասյան խնդրին առանձնակի հետաքրքրություն ոչ ոք չէր ցուցաբերում։ Հիմա կարծես թե փոխվել է իրավիճակը։ Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, որոնք հատկապես արագացված ռեժիմով են առաջ մղվում, երբևէ ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։ Անհրաժեշտ է իմանալ տարածաշրջանի, հակամարտության, ժողովուրդների պատմությունը»,- ասել է նա։ Զախարովայի […]
-
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողների վերաբերյալ, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև հունիսի 16-ը»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին Ադրբեջանն ապօրինի առևանգել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարած […]
-
Ի՞նչ է փողերի լվացումը․ շարք «Կոռուպցիայի մասին»
Ի՞նչ կարող է պատահել պետության ու քաղաքացիների հետ, եթե պաշտոնյան որոշում է փող լվանալ։ Ի՞նչ է պատահում այդ պաշտոնյայի հետ, եթե նա փողն արդեն լվացել է։ Իսկ ի՞նչ պետք է անել, որ պաշտոնյան փող չլվանա։ «Կոռուպցիայի մասին» շարքի առաջին տեսանյութը փողերի լվացման մասին է։ «Կոռուպցիայի մասին» նախագիծը բացատրական ձևաչափով տեսանյութերի շարք է, որի յուրաքանչյուր պատումը կոռուպցիայի որևէ դրսևորման, դրա պատճառների ու հետևանքերի, ինչպես նաև կանխարգելման ձևերի մասին է։ Ամեն պատում հիմնված է իրական քրեական գործի վրա և սահմանում է կոռուպցիայի կոնկրետ տեսակը։
-
«Ակադեմիական քաղաք» կլինի՞
«Ակադեմիական քաղաքի» նման մեծամասշտաբ նախաձեռնության համար անհրաժեշտ է հանրային համերաշխության մթնոլորտ, ինչը այսօր Հայաստանում չկա»,- կարծում է քաղաքային պլանավորման մասնագետ Սարհատ Պետրոսյանը։ Ի լրումն սրա, մասնագետները կարծում են, որ գաղափարն ունի մի շարք լոգիստիկ և բովանդակային խնդիրներ, իսկ Աշտարակի համայնքապետարանը նախաձեռնության հետ մեծ հույսեր է կապում։
-
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում, հաղորդում է Հայաստանում ԵՄ առաքելության կայքը: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին իրականացվել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: «Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ հանգույցներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք կարողությունների»,- ասել է նա։ Ռիտերը հավելել է, որ իրենց նպատակն է նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը․ «Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- նշել է առաքելության ղեկավարը։