Առաջին ընթերցմամբ ընդունվեց Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցությոան նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 117 կողմ քվեարկությամբ։

Նախագծով սահմանվում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունի՝ նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Մեկնաբանել