Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանությունը տոնական միջոցառում է կազմակերպել

Ապրիլի 24-ին Վրաստանում հայկական համայնքի ավանդական «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույցը խոչընդոտվել էր, քանի որ բողոքի ցույցի անցկացման վայրում՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի հարակից տարածքում, դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում էր երեխաների օրը, հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքը։

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Փատմա Ջերեն Յազգանն ասել է, թե «այս օրը Թուրքիայում նշում են երեխաների տոնը, և նրանք որոշել են Վրաստանում էլ նշել այս օրը»։

«Ապրիլի 23-ը Թուրքիայում երեխաների օրն է, և այս միջոցառումը նախատեսված է եղել ամիսներ առաջ։ Ես ուզում եմ իմ ուղերձը հղել բոլորին՝ այդ թվում հայ ընկերներին, երեխաները մեր ապագան են և նրանք խաղաղության կարիք ունեն։ Սա խաղաղության ուղերձ է և այս միջոցառմանը կհնչեն ինչպես թուրքական, այնպես էլ հայկական, վրացական, ադրբեջանական երգեր»,- ասել է դեսպանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ «Ալիք մեդիա»-ի