Լրատվամիջոցների մեծագույն մասը Քոչարյանին և Սարգսյանին է աջակցում․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանի լրատվամիջոցների մեծագույն մասը բացահայտ կամ թաքուն աջակցում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահին և աշխատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեմ։ Նավասարդյանը բնական է համարում, որ Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան զեկույցում զգալիորեն բարելավել է դիրքերը՝ 79-րդ հորիզոնականից բարձրանալով 61-րդ։ Երևանի մամուլի ակումբի նախագահը խոսում է նաև լրագրողների և լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական նախագծերը վերականգնելու և ակտիվացնելու հնարավորությունների ու վտանգների մասին։

Մեկնաբանել