Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ. Վանեցյան

Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտնագության ծառայության վարույթից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայության վարույթ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ, և, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, որովհետև մեկ վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի շրջանակներում», – ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ի սկզբանե քրգործը չի հարուցվել ՀՔԾ-ում, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Երբ քրեական գործը հարուցվել է, ի սկզբանե ոչ թե Դավիթ Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ քրեական գործը հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա։ Այդ ժամանակ քրգործով անցնող անձը ՀՔԾ-ի սուբյեկտ չէր հանդիսանում»։

Եթե պարզվի` որևէ մեկը որևէ մեկի դեմ գործ է սարքում, խոստանում եմ՝ գործ սարքողը խստորեն կպատժվի. վարչապետ

Մեկնաբանել