Girls in Tech. Խրախուսելով կանանց ՏՏ ոլորտում

Girls in Tech-ը կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որ հիմնադրվել է 2007-ին Սան Ֆրանցիսկոյում։ 2017-ից Girls in Tech-ը մասնաճյուղ ունի Հայաստանում։ Կազմակերպության հիմնական նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը։

Արդեն կես տարի է Girls in Tech-ում գործում է ծրագրավորման մանկական ակումբ, որտեղ 7-14 տարեկան երեխաները հնարավորություն ունեն անվճար սովորել ծրագրավորում։

Մեկնաբանել