ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց

Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը կքննարկվեն նեղ կազմով հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 17-րդ նիստի նեղ կազմով հանդիպման սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես առաջին անգամ եմ մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, և ինձ համար մեծ պատիվ է լինել նախագահող երկրի ներկայացուցիչը: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց»,- ասել է վարչապետը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել