Աշխատող ուսանողի եկամտահարկը ուղղել վարձի վճարմանը. «Իմ քայլը»-ի նախագիծը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Լիլիթ Մակունցը շրջանառում են օրենսդրական նախաձեռնություն, որով աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի իրենց իսկ վարձավճարի մարմանը։ Այս հնարավորությունից կարող են օգտվել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը կգերազանցի որոշակի շեմ։ Կրթության ոլորտի փորձագետները ռիսկեր են տեսնում։ Սիսակ Գաբրիելյանը Սիվիլնեթի տաղավարում խոսում է նախագծի օգուտների ու հնարավոր ռիսկերի մասին։