Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկ այլ գրառմամբ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ վիրավորը 1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ հավաստի աղբյուրների զինվորին տեղափոխել են սանիտարական ավիացիայի ծառայության ուղղաթիռով։

Մեկնաբանել