Գլխավոր դատախազը բնականոն է համարում Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի արտահանձնման գործընթացը բնականոն է համարում. այս մասին Դավթյանն ասել է մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում:

«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական ընթացքի մեջ է: Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով: Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է: Այսինքն` այն պետությունը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել: Նույն գործընթացն է տեղի ունենում նաև Նարեկ Սարգսյանի արտահանձնման պարագայում»,- ասել է Դավթյանը:

Ապրիլին ՀՀ Դատական ակտերի հնախկին գլխավոր հարկադիր կատարող, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից։

Մեկնաբանել