Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ։

«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.

Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանել