«Սանիթեք»-ը ենթարկվել է 26 մլն դրամ տույժի. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի․ հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը:

«Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0,5 % է նախատեսվում պայմանագրի գումարից»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել