Տաքսու վարորդները փողոց էին փակել

Այսօր կեսօրին տաքսու մեկ տասնյակից ավելի վարորդներ իրենց մեքենաներով փակել էին Աբովյան-Կորյուն խաչմերուկը։ Նրանք բողոքում էին, որ այս հատվածում իրենց մինչ այս թույլ են տվել կայանել, սակայն տուգանել են։ Վարորդները նաև պահանջում էին մեքենաներն անվճար կայանելու օրինական տարածքներ տրամադրել։ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի հետ բանակցելուց հետո ճանապարհը բացվեց։

Մեկնաբանել