Հոկտեմբերի 1-ին Պուտինը կայցելի Հայաստան․ Փաշինյան

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան․ այսօրվա մամուլի ասուլիսին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սպասվելիք այցի մասին հարցին։

«Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան։ Ոչ միայն Ռուսաստանի նախագահը, այլ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները կհավաքվեն Երևանում՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, և դա շատ կարևոր ու հաճելի առիթ է Հայաստանի համար»,- ասաց նա։

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Մոսկվայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Պուտին-Փաշինյան հանդիպում տեղի կունենա Ղազախստանում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։

Մեկնաբանել