Կմիանամ նոր իշխանության դեմ պայքարին․ Քոչարյանը՝ Reuters-ին

Հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար․ Reuters գործակալությանն այս մասին ասել է կալանքի տակ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա մասնավորապես նշել է, որ իր դեմ մեղադրանքները «քաղաքական դրդապատճառներ ունեն», նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «օրենքի ընտրողական կիրառման» համար:

«Այս գործընթացն անշուշտ կհանգեցնի քաղաքական հզոր ուժի ստեղծմանը, որն ի վիճակի կլինի շատ արագ մարտահրավեր նետել իշխանություններին»,- ասել է Քոչարյանը Reuters-ին տված իր գրավոր հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք անձամբ կներգրավվի ձևավորվող ընդդիմությունում, նա պատասխանել է․ «Այո, անշուշտ»։