Թղթերը տեսա, մտածեցի՝ արժե հանրայնացնել. Փաշինյանը՝ ԼՂ կարգավորման փաստաթղթերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ մի քանի անգամ անդրադարձավ Ղարբաղյան հակամարտության կարգավորմանը։ Լրագրողի հարցին՝ արդյոք չարժե՞ հանրայնացնել հակամարտության կարագավորման շրջանակում քննարկված փաստաթղթերը, Փաշինյանն ասաց. «Վարչապետ ընտրվելուց հետո առաջին գործերիցս մեկը Ղարաբաղյան հակամարտության թղթերն ուսումնասիրելն էր։ Երբ այդ թղթերը կարդում էի, անկեղծ ասած, առաջին միտքս այն էր, որ արժե այդ ամեն ինչը հրապարակել»։

Սակայն նման փաստաթղթերը միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը չեն, այլև ԵԱՀԿ Մինսկի համանախագահներինը և միջնորդներինը, շարունակեց Փաշինյանը։ Նա հարցադրում արեց՝ արդյոք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատրա՞ստ է իր վրա կրել Ղարաբաղյան հարցի լուծման իր բաժին պատասխանատվությունը։

Լրագրողի նկատառմանը, թե կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ խանգարելու է Փաշինյանին «հող հանձնել», վարչապետը քմծիծաղով պատասխանեց. «Քոչարյանն ո՞վ է, էն, որ Մեղրին փոխանակելու ծրագիր էր քննարկում»։ Դրանով Փաշինյանն ակնարկեց Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև քննարկված տարբերակի մասին՝ Մեղրիի փոխանակում Լաչինի միջանցքի հետ։

Թեմայի շուրջ ավելին՝ Մեղրիի տարբերակ եղել է

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել