Ես շատ եմ կարոտում Վազգենին․ Սերժ Սարգսյանը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։ Մայիսի 9-ին նա այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ հայրենականի հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախի նահատակների շիրիմներին:

«Ես կարոտում եմ այն տղաներին, որոնք մեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, Ավոյին, որը հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, Ասկոլկային՝ Աշոտին, փոքր Յուրային, կարոտում եմ Մարտակերտի հրամանատար Նորիկին, Դուշման Վարդանին, Լյովային, և այս քանի օրերի ընթացքում այստեղ կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին, գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու: Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել: Երիտասարդության դերակատարությունը շատ մեծ է, բայց մենք էլ՝ այն ժամանակվա երիտասարդներս, մենք էլ չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթել այդ մարտահրավերները, եթե մեր պապերն ու հայերերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ իրենց այդպես փայլուն չդրսևորեին»,- ասել է Սերժ Սարգսյանը։

«Կա՞ն ծրագրեր Արցախի հետ կապված» հարցին Սարգսյանը պատասխանել է․ «Ծրագրերը միշտ էլ պակաս չեն եղել, տեսնենք: Մտադիր եմ այցելել նաև Ամարաս, հասկանալու համար, թե այն ինչ վիճակում է գտնվում: Առանց Ամարասի, Գանձասարի, առանց մեր այլ՝ դարերի իմաստությունն իրենց մեջ կուտակած հուշարձանների անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել»։

Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստատեսության

Մեկնաբանել