«Եթե փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»

Մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ կիսելով իր տպավորությունները այցից։

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:

Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,- գրել է Փաշինյանը։

Արցախում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին, նա հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։