ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով լայն լսումներ կանցկացվեն

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Այս առիթով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորություն կտան պարզել, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից»։

Լսումների հայեցակարգային ամփոփագիրը և հաստատված ընթացակարգը՝ հետևյալ հղումով:

***

2018թ․ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց Հայաստանում անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին, որից հետո թեմայի շուրջ բանավեճ։ Վերջին ամիսներին, սակայն, անցումային արդարադատության կիրառման մասին չէր խոսվում։

Ավելին՝

Անցումային արդարադատություն․ հայաստանյան կոնտեքստ և միջազգային փորձ

Մեկնաբանել