Ահազանգ՝ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկի մասին

Մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել