Սևան Նշանյանը Հայաստանի անձնագիր է ստացել

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը 2017 թվականի հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախչելու մասին, ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը․ այս մասին նա գրել է Ֆեյսբուքում։

«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատանը կազմակերպված համեստ արարողությամբ ստացա հարգելի դեսպան պարոն Ֆադեյ Չարչօղլյանից։ Եվս մեկ անգամ հպարտություն զգացի աշխատասեր և խաղաղասեր ազգի մի մասնիկը լինելուս համար, որը պատմութեան ընթացքում կանգուն է մնացել լոկ իր աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապա՝ բոլոր նրանց, ովքեր օգտակար են եղել ինձ այս պատվին արժանանացնելու գործում»,– գրել է նա:

Կարդացե՛ք նաև՝

«Թռչունը թռավ»․ Սևան Նշանյանը փախել է թուրքական բանտից

Սևան Նշանյանի փախուստի շուրջ․ զրույց Սևան Տէյիրմենճեանի հետ

Մեկնաբանել