Արշակ Կարապետյան. ո՞վ է Քոչարյանի գործով առանցքային վկան

ՀՀ պաշտոնաթող նախագահ և Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործում ամենաշատ հնչող անունը Արշակ Կարապետյանինն էր։ Այս վկան, ըստ Ռոբերտ Քոչարյանի, թեև «վատ ցուցմունք չի տվել», սակայն ասել է մեկ բառ՝ «հայտարարվել է արտակարգ դրություն»։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշել է, թե մեղադրանքը հղում է անում հենց Արշակ Կարապետյանի հետևյալ խոսքին. «Որքան հիշում եմ՝ դրանից հետո Քոչարյանն ասաց, որ այսօրվանից՝ 00։00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն, որին անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևանի կայազորի պետը… Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին … Continue reading Արշակ Կարապետյան. ո՞վ է Քոչարյանի գործով առանցքային վկան