Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը․ վարչապետ

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- քիչ առաջ գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր՝ ավելի վաղ, նա արել էր երկու այլ գրառում՝ տեղեկացնելով, որ վաղը հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը:

Մեկնաբանել