Սահմանադրական կարգ չի խախտվում, իրավական քաոս չկա. ԲԴԽ անդամ

Հանրային վստահություն դատական համակարգի նկատմամբ չկա և եթե դատարանների դռների առաջ անհնազանդության գործողություններ իրականացնելով հնարավոր կլինի այդ վստահությունը ստեղծել, ուրեմն կարելի է և դիմել նման գործողությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ անհնազանդության գործողությունները հակասահմանադրական չեն. «Քանի որ եթե մի բան չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի, միգուցե կա կարիք կանգ առնել, հասկանալ ու լուծումներ գտնել»։

«Իրավական քաոս չկա, կա գերագույն արժեք՝ դա մարդու արժանապատիվ ապրելու իրավունքն է և մենք իրավունք ունենք դատավորներից պահանջել աշխատել ավելի արդյունավետ»,- ասել է Հովհաննիսյանը։

Մեկնաբանել