Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հրատապ․ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։
Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։
Հ․Գ ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին՝ իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»,- նշված է գրության մեջ։