Ես չունեմ որևէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն․ Վահե Գրիգորյանը՝ Քոչարյանի գործը կասեցնելու մասին

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Մարտի 1-ի գործի կասեցման մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․

Սիրելի ընկերներ,

քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարության վերաբերյալ։ Կներեք։

Ավելի ուշ Գրիգորյանը հավելել է, որ որոշումն իր վստահորդների անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով։

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվելու նաև գլխավոր դատախազության կողմից։

Մեկնաբանել