Ինչ է քննարկել Արցախի նախագահը «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը։ Սահակյանի խոսքով՝ պատգամավորներն իրեն տվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ «Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք, և հաճախ հանդիպենք, որպեսզի ստիպված չլինենք հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ և մեր հայրենիքի համար»,- ասաց Արցախի նախագահը։

Մեկնաբանել