ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից։

«Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- նշում է դեսպանատունը։

***

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով տեղի ունեցավ «Հանուն արդար դատարանի» ակցիան, որի ընթացքում քաղաքացիներն արգելափակել են դատարանների մուտքերն ու ելքերը։ Ակցիան մեկնարկել է առավոտյան 8։30-ից և դադարեցվել ժամը 13։30-ին։ Վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ խոսելով դատական համակարգում արմատական՝ «վիրահատական միջամտության» մասին և ներկայացրել այդ գործընթացի հինգ կետերը։

Դատական համակարգի «վիրահատության» հինգ կետերը, ըստ Փաշինյանի

Մեկնաբանել