Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց բողոքի ակցիա է․ մի խումբ քաղաքացիներ պահանջում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։
Ակցիան նախաձեռնել են «Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնությունը և «Հասարակական առաջընթաց» ՀԿ-ն։
Մասնակիցները պահանջում են անցումային արդարադատություն՝ պնդելով, որ դատական իշխանությունը խոչընդոտում է դրա իրականանալուն, քանի որ նրանք դեռ նախկին իշխանության մաս են։
«Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները բավարարվեն, դրանք են՝ ԲԴԽ լուծարումը և Գագիկ Հարությունյանի հրաժարականը»,- ասում են նրանք։
Ակցիայի մասնակիցներին է միացել նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, որը նշել է, որ ցուցարարները հայտարարել են, որ պատրաստ են նույնիսկ վրաններով մնալ այդտեղ և թույլ չեն տալու, որ ԲԴԽ անդամները դուրս գան շենքից։
Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը։ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ ոչ մի միջադեպ դեռևս տեղի չի ունեցել։
Սաթենիկ Հակոբյան