Հայաստանն ու Չինաստանը փոխադարձաբար վերացրել են մուտքի արտոնագրի պահանջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 26-ին, ընդունել է Չինաստանի իր պաշտոնակցին՝ Վան Իին։ Այս մասին Ֆեյսբուքի իր Էջերում գրառում է արել նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացնելու մեր հարաբերությունները: Որպես երկու հին քաղաքակրթություններ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,-ասվում է գրառման մեջ։

Արտաքին գործերի նախարարության էջն էլ տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև այս հանդիպման արդյունքներով ստորագրվել ե մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը։

Կառավարությունը մայիսի 23-ի նիստւմ ընդունել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։

Վերջերս պաշտոնական այցով Չինաստանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

21-րդ դարը Չինաստանինն է, Հայաստանը պետք է օգտվի չինական բարիքից

Մեկնաբանել