«Փոփոխություն վերոնշյալում». ձայնային պերֆորմանս աստղադիտարանում

Մայիսի 26-ին «Արմենիա Արթ Ֆեյր»-ի «Արվեստի շաբաթ» ծրագրի շրջանակում կայացավ «Ձայնալաբ» արվեստի, գիտության և տեխնոլոգիաների փորձարարական հարթակի միջոցառումը։ Վայրը անսպասելի էր՝ «Փոփոխություն վերոնշյալում» ձայնային պերֆորմանսը հնչեց Երևանի պետական համալսարանի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան՝ այգում թաքնված աստղադիտարանում։ Կատարումը հարգանքի տուրք էր գաղափարների անվերջ փոփոխություններին, որոնք ի հայտ են գալիս մտավոր եւ գոյութենական միջավայրում: