Գարդասիլը դարձել է քաղաքական շահարկումների թեմա․ Արսեն Թորոսյան

Գարդասիլի թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա, ինչը, կարծում եմ, սխալ է․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 29-ին Ազգային ժողովի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։ Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ եղավ այս հարցը, և վերջապես Գարդասիլ պատվաստանյութը օգտակա՞ր է, թե՞ վնասակար։

Արսեն Թորոսյանն ասաց, որ պատվաստանյութը միանգամայն անվտանգ է և օգտակար, և չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է։

«Այն փրկում է հազարավոր կյանքեր, կոնկրետ մեր դեպքում կփրկի տարեկան առնվազն 120 կյանք։ Պատվաստվել եմ նաև ինքս, պատվաստվել է կինս, պատվաստվելու է նաև աղջիկս, երբ տարիքը գա»,- ասաց նա։

Մեկնաբանել