ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է

Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է․ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Վանեցյանը:

Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ գործընթացը մշտապես շարունակվում է։ «Եթե կլինեն համացանցում նյութեր տարածողներ, որոնցում կպարունակվի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», – ասել է նա։

***

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին տված ասուլիսին հայտարարեց, որ նախկին իշխանությունները հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել։ Ըստ Փաշինյանի՝ այժմ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է ընթանում։

Մեկնաբանել