Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատել են դատավորի աշխատակազմից:

Խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:

 

Աղբյուրը՝ Hetq.am

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի