Նախագահը հինգ նախարար է նշանակել՝ վերաձևված նախարարություններում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով և վարչապետի առաջարկությամբ, կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո, վերաձևված հինգ նախարարություններում նախարարներ են նշանակվել։

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են ՀՀ նախագահի կայքում։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել