Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը հանդիսավոր նշվել է նաև Երևանում։ Լուսանկարները՝ Արմեն Մկրյանի։
Հունիսի 1-ը՝ Երևանում․ ֆոտոշարք

Post navigation
Posted in:
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը հանդիսավոր նշվել է նաև Երևանում։ Լուսանկարները՝ Արմեն Մկրյանի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2020թ. ծրագրի կատարողականը, խոսել է պատերազմի ժամանակ Լելե Թեփե բարձունքի օպերացիայի մասին: Նա անհեթհեթություն է անվանել տարածվող լուրերն այն մասին, թե իբր իր հրահանգով է կազմակերպվել Լելե Թեփեի ազատագրման գործողությունը, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2020թ. ծրագրի կատարողականը, խոսել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների մասին՝ մատնանշելով 30 տարի շարունակ զարգացման առումով Հայաստանի հետ մնալը Ադրբեջանից:
Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա է եղել ինչպես 2016-ի Քառօրյա, այնպես էլ 2020-ի 44-օրյա պետարզմի հիմնական պատճառը։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որ հայկական կողմը համաձայն է եղել վերադարձնել յոթ շրջանները, սակայն Ադրբեջանն առարկել է՝ ասելով, որ պետք է ավելին ստանա։ Նա նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ պատերազմի վերաբերյալ։
Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: Երեկ կատարվել է 5 869 թեստավորում։ Դրական է թեստերի 18,3 տոկոսը։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է: Ընդհանուր գրանցվել է 205 128 դեպք, որոնցից 184 243-ը` առողջացած, 3 794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915 473 թեստավորում: որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության
«Սեպտեմբերի 30-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու պատրաստ է այն կատարել մինչև վերջ»․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ 2020-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստին Գասպարյանը հավաստիացրել էր, թե արցախյան ուղղությամբ հայկական բանակը կարող է ոչ միայն հետ մղել հակառակորդին, այլև ջախջախել նրա խմբավորումները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ին հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորև։ Համանախագահները գոհունակությամբ արձանագրում են հրադադարի ամրապնդումն ու ուշադիր հետևում են 2020թ․ նոյեմբերի 9-ին կողմերի միջև հաստատված համաձայնության իրագործմանը։ Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում առաջընթացը և հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության ու ապրելու պատշաճ պայմանների ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների հարցում գրանցվող շարունակական առաջընթացը։ Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել՝ լուծելու մնացած խնդրահարույց հարցերը և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը կտանի հարատև խաղաղության։ Այդ […]