Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը հանդիսավոր նշվել է նաև Երևանում։ Լուսանկարները՝ Արմեն Մկրյանի։
Հունիսի 1-ը՝ Երևանում․ ֆոտոշարք
Post navigation
Posted in:
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը հանդիսավոր նշվել է նաև Երևանում։ Լուսանկարները՝ Արմեն Մկրյանի։
2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 15,3%-ով, իսկ հունվար-մարտին 2023-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 14,3%: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, մարտին տնտեսական ակտիվության աճն ապահովել են արդյունաբերությունը՝ 33,5% աճի ցուցանիշով, առևտրի շրջանառությունը՝ 30,4%, շինարարությունը՝ 13,1%, ծառայությունները՝ 4,7%: Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,1 անգամ: Ընդ որում, արտահանումն աճել է 3 անգամ` հասնելով 1,8 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 56,2%-ով, որը համարժեք է 1,7 մլրդ դոլարի: Եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի ճյուղային բաշխվածությունը հետևյալն է․ հունվար-մարտին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 30,4%-ով, որը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների […]
Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի 89-ամյա Սարգիս Ապերյանը միշտ այստեղ է ապրել։ Նրանց տնից երևում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղը։ Սահմանի ամենամոտ տներից է ու սովորաբար կրակահերթերի ժամանակ հայտնվում է թիրախում։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած կրակահերթից նրանց տունը ևս վնասվել է։ Սահմանային վերջին լարվածությունից հետո մարդկանց առօրյան շարունակվում է։ Մոտ 1200 բնակիչ ունեցող այս գյուղում աշխատատեղերի պակասն ու ջրի սակավությունը ամենամեծ խնդիրներից են։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- ապրիլի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից և […]
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2024-ի մարտին ավելացել է 5%-ով։ Հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով ներկայացված հաշվետվությունների համաձայն` արձանագրվել է 741 610 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35 316-ով կամ 5%-ով: Գրանցված աշխատողների թիվը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել էր 5%-ով՝ հասնելով 733 հազարի։ Թեպետ աշխատավարձների մասին մարտի տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն դրան նախորդած հունվար-փետարվարին ավելացել են ոչ միայն եկամուտ արձանագրած աշխատատեղերը, այլև աշխատավարձերի չափը: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, միջին ամսական անվանական աշխատավարձը 2024-ի փետրվարին կազմել է 273 հազար դրամ, ինչը […]
Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ կեսը դժգոհ է կենսապայմաններից, սակայն հարցվածների շուրջ 65%-ն ասել է, որ ցանկություն չունի արտագաղթել Հայաստանից: Հարցումն անցկացվել է ամերիկյան Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (National Democratic Institute) պատվերով 2024-ի փետրվարի 20-22-ին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ արցախցիներին հուսադրող երկու գործոն կա` վերադարձ և բնակարան Հայաստանում: Ըստ նրա՝ անդառնալի կլինեն հետևանքները, եթե արցախցին արտագաղթի Եվրոպա կամ ԱՄՆ։
Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Հյուպատոսությունը գործելու է Թավրիզ քաղաքում՝ փոխադարձության շրջանակում՝ հաշվի առնելով, որ Իրանը 2022-ի հոկտեմբերին հյուպատոսություն է բացել Կապանում։ «Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ *** 2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։