Մենք մեր կարողությունների մեջ շատ վստահ ենք Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հողերի հանձնման մասին խոսակցությունները համարում է «անիմաստ»` շեշտելով, որ կառավարությունը չի պատրաստվում ժամանակ վատնել այդ քննարկումների մեջ ընդգրկվելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Մնացականյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի հետ զինադադարի պայմանավորվածության խախտման դեպքերին։ Նա արձանագրեց, որ հայկական կողմը ոչ միայն հետևելու, այլև պնդելու է զինադադարի պահպանումը. «Դրանից ենթադրում է, որ սա թուլության նշա՞ն է, ոչ, սա հենց վստահության նշան է, որովհետև եթե մենք չենք հետևելու և գնալու ենք վիճակի վատթարացման, դրա հետևանքները լինելու են շատ-շատ ծանր»,- ասաց նախարարը։