Ինչ է կատարվում Երևանի և Ստեփանակերտի միջև

Հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում կան «դավադիր ուժեր», որ Արցախի ղեկավարության ներկայացուցիչները իրենց օգնականներին հորդորում են գրել այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանը հողեր է ծախում», որ առկա վտանգները «կառավարվում են և արմատախիլ կարվեն»։ Նիկոլ Փաշինյանին արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ եթե կան կասկածներ, արժե դրանք քննարկել «փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։ Որո՞նք են Երևանի և Ստեփանակերտի դիմակայության պատճառները. թեմայի շուրջ զրուցել են ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը և Թաթուլ Հակոբյանը։

Մեկնաբանել