Մարտի 1-ի գործ. Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց, առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանը հունիսի 6-ին կալանավորվեց։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին փոխանցեց Պետրոսյանի պաշտպանը՝ Վաղարշակ Գևորգյանը՝ հավելելով, որ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Վաղարշակ Գևորգյանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այլ մանրամասներ նա չտրամադրեց։

ՀՔԾ-ն երեկ տեղեկացրեց, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Կարդացե՛ք՝

Մարտի 1-ի գործ. Զաքար Հովհաննիսյանի սպանության և Գեղամ Պետրոսյանի մասին

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել