«Իմ քայլը» Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին

«Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին` ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,- նշված է խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Կենսագրությունը

Կրթություն

2004 – 2005 թթ. ՈՒտրեխտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Նեդերլանդներ Երիտասարդ իրավաբան դասախոսների վերապատրաստման Ծրագիր, Օրենք և տնտեսագիտություն
2000 թ. Կենտրոնական Եվրոպական Համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա, Միջազգային արբիտրաժ
1999 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի Համալսարան, Բերկլի, Միջազգային առևտրային իրավունք
1999 – 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

2002 թ–ից առայսօր ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2015 թ–ից առայսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրեն
2015 թ–ից առայսօր Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ
2015 թ-ից առայսօր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
2015 – 2017 թթ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ

Այսօր՝ ավելի վաղ, հայտնի է դարձել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի հրաժարականի մասին։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել