Քաղաքական կրքեր՝ քաղաքապետ ընտրող Աբովյանում

Աբովյան քաղաքում հունիսի 9-ին քաղաքապետի ընտրություններ են։ Տեղամասերից մեկում դիտորդները պնդում էին, որ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին պատկանող կահույքի սրահ ընտրողներ են մտնում և այնտեղից դուրս գալով` գնում քվեարկության։ Նույն տեղամաս էր եկել Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, որը հետևում էր ոստիկանների աշխատանքին։ Մեկ այլ տեղամասում դիտորդները հաղորդել են, որ տեղամասի դիմացի պատին թեկնածուներից մեկին պատկանող քարոզչական պաստառ է փակցված, ահազանգից հետո պաստառը հեռացվել է։ Աբովյանում քաղաքապետի հինգ թեկնածու կա, պայքարը հատկապես ակտիվ է եղել երկուսի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև: Նրանք այսօր քվեարկությունից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։

Բացի Աբովյանից, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության ևս 22 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ:

Մեկնաբանել