Աբովյանում հաղթել է գործող քաղաքապետը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հունիսի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։

Աբովյան քաղաքաում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 40,83%-ը, հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որին կողմ է քվեարկել ընտրողների 47,4%-ը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին գերազանցել է 395 ձայնով։

Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը՝ 1 065 կողմ, 72 դեմ ձայնով։

Քվերակությանը մասնակցության ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզի Հայկավան համայնքում, որտեղ ավագանու անդամի ընտրություններ էին։ Այստեղ ընտրության է մասնակցել ընտրելու իրավունք ունեցողների 16,5%-ը, իսկ մասնակցության ամենաբարձր տոկոսը Սյունիքի Գորայք համայնքում է, որտեղ 76,1% մասնակցությամբ։

Մեկնաբանել